Հայաստանի թենիսի հավաքականի առաջատար Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Դոհայում ընթացող WTA-1000 շարքի մրցաշարում:
Հայ թենիսիստուհին 7։6 (7։3), 1:6, 7:6 (7:5) հաշվով առավելության է հասել աշխարհի 36-րդ ռակետ, չինացի Սինյույ Վանի նկատմամբ։
Հաջորդ փուլում Ավանեսյանը կմրցի Դարյա Կասատկինա-Պոլինա Կուդերմետովայի դիմակայության հաղթողի հետ։