Թուրքական «Ադանա Դեմիրսպոր» ակումբի ֆուտբոլիստները «Գալաթասարայի» հետ Սուպեր լիգայի 23-րդ տուրի հանդիպման 30-րդ րոպեին լքել են խաղադաշտը՝ իրենց նկատմամբ նշանակված 11 մետրանոցի պատճառով։ Այս մասին հայտնում է beIN Sports-ը։ Հաղորդվում է, որ հյուրերի ֆուտբոլիստները հրաժարվում են շարունակել հանդիպումը։
Հանդիպումը դադարեցնելու պահին «Գալաթասարայը» հաղթելիս է եղել 1:0 հաշվով։ Ստամբուլյան ակումբի կազմում իր նորամուտի գոլը 12-րդ րոպեին խփել է իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
GOL — Morata (P)
Galatasaray 1-0 Adana Demirspor#GSvADS pic.twitter.com/8B0AploQJn— Maç & Gol Burada (@redsportz24) February 9, 2025
«Ադանա Դեմիրսպորի» խաղացողների դեմարշից հետո հանդիպման գլխավոր մրցավարը որոշել է չշարունակել խաղը:
«Գալաթասարայը» Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 21 խաղից հետո վաստակած 57 միավորով։ «Ադանա Դեմիրսպորը» վերջին՝ 19-րդ տեղում է։ Ակումբն ունի հինգ միավոր։