«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երկրպագուին հրավիրել է բարձրանալ ակումբի ավտոբուս։
Jose Mourinho brings a fan who ran after the Fenerbahce team bus onto the bus to meet the squad ❤️ pic.twitter.com/gkoJGgIMOk
— J (@MourinhoPics) February 8, 2025
«Սիրու՞մ ես [Սեբաստիան] Շիմանսկուն: Ե՛կ, համբուրիր նրան»,- ասել է Մոուրինյոն։
Տեսանյութում ակումբի երկրպագուն վազում է ավտոբուսի կողքով, և Մոուրինյոն խնդրում է վարորդին կանգ առնել՝ իրեն ներս թողնելու համար: Ներսում երկրպագուն զրուցել է պորտուգալացի մասնագետի հետ ու լուսանկարվել, ինչպես նաև հանդիպել է ակումբի ֆուտբոլիստներին։
Անցկացրած 23 խաղից հետո «Ֆեներբահչեն» 54 միավորով զբաղեցնում է Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ Հաջորդ տուրում Ժոզե Մոուրինյոյի թիմը կխաղա «Ալանյասպորի» հետ։ Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակը 57 միավորով գլխավորում է «Գալաթասարայը»: