«Վեստ Արմենիան» այսօր հերթական ստուգողական խաղն է անցկացրել՝ մրցելով «Սյունիքի» հետ: Հանդիպումն ավարտվել է «Սյունիքի»՝ 3:1 հաշվով հաղթանակով:
«Սյունիքի» կազմում աչքի են ընկել Ալեն Կարապետյանը, Պետրոս Աֆաջանյանը և Համլետ Մինասյանը, իսկ երևանյան թիմի կազմում միակ գնդակը խփել է փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը:
Փետրվարի 12-ին «Վեստ Արմենիան» կմրցի ԲԿՄԱ-2-ի հետ, իսկ «Սյունիքը» փետրվարի 18-ին կխաղա «Գանձասարի» հետ: