«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստներ Ֆլորիան Վիրցին և Ժերեմի Ֆրիմպոնգին գնելու տարբերակը, որոնց համար հաջորդ ամառ «քաղաքայիները» կարող են վճարել 170-200 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ լևերկուզենյան ակումբի խաղացողների համար կարող են պայքարել «Արսենալը», «Լիվերպուլը», «Ռեալը», «Բավարիան» և ՊՍԺ-ն։
Ընդգծվում է նաև, որ հաշվի առնելով «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի Պրեմիեր լիգայի միջև ընթացող դատական գործընթացը, որը «քաղաքայիներին» մեղադրում է ավելի քան 115 ֆինանսական կանոնները խախտելու մեջ, դժվար թե մանկունիանցիները հաջորդ ամառ որոշեն անտեսել այդ կանոնները։