Ուելսի «Ռեքսհեմի» համասեփականատեր Ռայան Ռեյնոլդսը, ամենայն հավանականությամբ, նոր ֆուտբոլային ակումբ կգնի՝ իր հայրենի «Վանկուվեր Ուայթքեփսը»։
The Mirror-ի տեղեկացմամբ՝ «Ուայթքեփսի» ներկայիս սեփականատերերը պատրաստ են վաճառքի, և երկրպագուները ոգևորված են Ռեյնոլդսի հնարավոր ներգրավմամբ։ Ռայան Ռեյնոլդսը կարող է ձեռք բերել «Վանկուվեր Ուայթքեփսը» 300 մլն ֆունտով։
Դերասան բիզնեսմենն արդեն մեծ հաջողություն է ունեցել «Ռեքսհեմում», ինչպես նաև ներգրավված է մեքսիկական «Նեկաքսայի» բաժնետոմսերի խմբային սեփականությանը։
Հաղորդվում է, որ գործարքն ավարտին հասցնելու համար Ռեյնոլդսը պետք է ներդրողների ներգրավի, քանի որ կանադական ակումբի գնման արժեքը գերազանցում է ուելսական ակումբի արժեքը 150 անգամ։