«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Ռեալի» հետ հանդիպումից հետո (1-1) անվանել է «Բարսելոնային» այս մրցաշրջանի լավագույն թիմը։
«Մենք շատ լավ վիճակում ենք։ «Բարսելոնան» Լա լիգայի լավագույն թիմն է, նրանք շատ լավ են հանդես գալիս, և եթե կարողանան հաղթել «Սևիլիային», ապա աղյուսակն էլ ավելի խիտ կլինի։
Լրագրողների համար հետաքրքիր կլինի. դուք խոսելու բան կունենաք»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Մադրիդի «Ռեալը» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ատլետիկոն» 49 միավորով երկրորդ տեղում է։ «Բարսելոնան» 45 միավորով երրորդն է։