Ավելի վաղ հայտել էինք, որ «Լիդս Յունայթեդը» դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը «Կրասնոդարից» գնելու տարբերակը։ Այս մասին հայտնել է TEAMtalk-ը։
Տեղեկությունը, որ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ անգլիական ակումբը պատրաստվում է բանակցություններ վարել, հաստատել է Անգլիայի հավաքականի և «Լիդսի» նախկին դարպասապահ Փոլ Ռոբինսոնը․
«Նա 24-ամյա հայի ֆուտբոլիստ է, ով իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանում՝ Կրասնոդարում: Նա ավելի քան 100 հանդիպում է անցկացրել «Կրասնոդարի» կազմում։ Ես տեսել եմ նրա ելույթները, տեսա նրա տեսանյութերից մի քանիսը։
Նա բազմակողմանի ֆուտբոլիստ է, նա կարող է հանդես գալ ցանկացած դիրքում՝ ձախ, աջ կամ 10 համարի դիրքում: Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է, կան շատ ակումբներ, որոնք հետևում են նրա ելույթներին, և երբ դու դիտում ես նրա ելույթներով հոլովակները, տեսնում ես՝ նա շատ կրեատիվ, խելացի ֆուտբոլիստ է: Բայց, իմ կարծիքով, այս տրանսֆերը նաև ռիսկային է»,- մեջբերում է Ռոբինսոնին Football Insider-ը: