Լոնդոնի «Արսենալը» ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր հարձակվող ձեռք բերել, հայտնում է Teamtalk-ը։
Ակումբի կարճ ցուցակում ընդգրկված է չորս հարձակվող։
Լոնդոնյան թոփ-ակումբը դիտարկում է Էվան Ֆերգյուսոնի (Բրայթոն), Ալեքսանդր Իսակի (Նյուքասլ), Իգոր Ժեզուսի (Բոտաֆոգո ) և Բենջամին Շեշկոյի (Լայպցիգ) թեկնածությունները։ «Արսենալի» առաջնային տարբերակը «Նյուքասլի» հարձակվող Իսակն է:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» 50 միավորով երկրորդն է: