Անգլիայի Պրեմիեր լիգան ընտրել է հունվար ամսվա լավագույն մարզչին։ Մրցանակը ստացել է «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլան։
Նախորդ ամիս «Բորնմուտն» անցկացրել է Պրեմիեր լիգայի չորս հանդիպում: Դրանցում թիմը հաղթել է «Էվերտոնին» (1:0), «Նյուքասլին» (4:1) և «Նոթինգհեմ Ֆորեսթին» (5:0), ինչպես նաև ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Չելսիի» հետ (2:2):
«Բորնմուտն» այժմ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է:
Այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչներ են ճանաչվել՝
Ֆաբիան Հյուրցելերը (օգոստոս, Բրայթոն),
Էնցո Մարեսկան (սեպտեմբեր, Չելսի),
Նունո Էսպիրիտո Սանտուն (հոկտեմբեր, Նոթինգհեմ Ֆորեստ),
Արնե Սլոտը (նոյեմբեր, Լիվերպուլ)
Նունո Էսպիրիտո Սանտուն՝ երկրորդ անգամ (դեկտեմբեր):