FourFourTwo հրատարակությունը կազմել է պատմության լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը։ Այս ցուցակի առաջին հորիզոնականը բաժին է հասել «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիին:
Երկրորդ տեղում Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պելեն է։ Լավագույն եռյակը եզրափակել է Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան։
Ֆուտբոլի պատմության լավագույն 10 ֆուտբոլիստները՝ ըստ FourFourTwo-ի.
Լիոնել Մեսսի (Արգենտինա);
Պելե (Բրազիլիա);
Դիեգո Մարադոնա (Արգենտինա);
Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա);
Յոհան Կրոյֆ (Հոլանդիա);
Ռոնալդո (Բրազիլիա);
Զինեդին Զիդան (Ֆրանսիա);
Ֆրանց Բեկենբաուեր (Գերմանիա);
Ալֆրեդո դի Ստեֆանո (Իսպանիա);
Մարկո վան Բաստեն (Նիդեռլանդներ)։