Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստվում է ավելացնել 39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի խաղային ժամանակը։
Relevo-ի տեղեկություններով՝ իտալացի մասնագետը գիտի, որ Մոդրիչը ցանկանում է ավելի շատ խաղալ և ցանկանում է վերադարձնել նրան թիմի առաջատար դիրքեր։
Սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և ղեկավարության մի մասը կարծում են, որ Մոդրիչը այլևս չի կարող լինել առանցքային խաղացող կարևոր հանդիպումներում, չնայած նրա մեծ նշանակությանը թիմի համար։