Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին նշել է, որ իր հավաքածուի ամենաարժեքավոր մարզաշապիկը պատկանում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։
«Մոդրիչի մարզաշապիկն առանձնահատուկ է ինձ համար։ Նա արժանացել է «Ոսկե գնդակին», ինչը քչերին է հաջողվում իրենց կարիերայի ընթացքում», — ասել է Պեդրին Barca One-ին։
22-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» ակադեմիայի սան է և առաջին թիմում խաղում է 2019 թվականից։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականը, իսկ Transfermarkt-ը գնահատում է ֆուտբոլիստի արժեքը 100 միլիոն եվրո։