UFC մարտիկ Արման Ծառուկյանը վերադարձել է մարզումներին մեջքի վնասվածքից հետո։ Այս մասին ТАСС-ին հայտնել են նրա թիմի ներկայացուցիչները։
Ավելի վաղ Ծառուկյանը ստիպված էր հրաժարվել UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից վնասվածքի պատճառով։
Մարտիկի թիմում հայտնել են, որ Արմանը սկսել է թեթև մարզումներ անցկացնել, սակայն նրա վերադարձի ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։
Ներկայումս Ծառուկյանի հաղթական շարքը UFC-ում կազմում է չորս մենամարտ։ Նախորդ մենամարտում, որը տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլին, նա հաղթել է բրազիլացի Չառլզ Օլիվեյրային։
Ընդհանուր առմամբ, 28-ամյա Ծառուկյանը ունի 22 հաղթանակ և 3 պարտություն։