«Փյունիկը» ձմեռային ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում կանցկացնի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։
Աբու Դաբիում ընթացող մարզական հավաքի շրջանակում մրցող թիմերը միմյանց կհանդիպեն փետրվարի 11-ին, Երևանի ժամանակով 12։00-ին։
Հաղորդվում է, որ նույն օրը երեկոյան «Զենիթը» կմրցի նաև Մոսկվայի «Սպարտակի» հետ։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 8-ին «Փյունիկը» երկրորդ անգամ կմրցի «Ուրալի» հետ։