«Փյունիկի» հիմնական թիմի շարքերն են համալրել ակադեմիայի սաներ Հայկ Թաթոսյանը, Վարդան Մելիքյանը, Էրիկ Պապիկյանն ու Սերգեյ Հարությունյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Հայկ Թաթոսյանը և Էրիկ Պապիկյանը «Փյունիկ» են վերադարձել ԲԿՄԱ-ից։
«Հավատում ենք մեր երիտասարդներին։ «Փյունիկի» հաղթանակներն առջևում են»,- գրված է հաղորդագրության մեջ։