«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Մարկուս Ռեշֆորդի հեռանալը։
Անգլիացի հարձակվողը, որը պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ քիչ խաղաժամանակ էր ստանում, մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգա «Ասթոն Վիլայում»։
«Ես չէի կարող ստիպել Ռեշֆորդին տեսնել ֆուտբոլն այնպես, ինչպես ես եմ պատկերացնում։ Որոշ ֆուտբոլիստներ հարմարվում են իմ փիլիսոփայությանը, իսկ մյուսները՝ ոչ։ Դա նորմալ է։
Սա իմ որոշումն էր, և ես մաղթում եմ Մարկուսին և Ունայ Էմերիին հաջողություն։ Նա հիանալի խաղացող է, և նրանք կկարողանան լեզու գտնել»,- Ամորիմի խոսքն է մեջբերում ESPN-ը։