Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 38-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պայմանագիր է կնքել մեքսիկական «Մոնտերեյ» ակումբի հետ։
«Սևիլիայի», «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին պաշտպանը մեկ տարվա պայմանագիր կկնքի և կվաստակի 4 միլիոն եվրո։
Նոր թիմում Ռամոսն ընտրել է 93 համարի մարզաշապիկը՝ ի պատիվ այն գոլի, որը նա խփել է 2014 թվականի Չեմպիոնների լիգայի՝ «Ատլետիկոյի» դեմ եզրափակիչ խաղի 93-րդ րոպեին (4:1):
Ռամոսը անցած ամառ էր հեռացել «Սևիլիայից» և ազատ գործակալի կարգավիճակ ստացել: