Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը պայմանագիր է կնքել մեքսիկական «Մոնտերեյ» ակումբի հետ։
Ըստ ինսայդների, Սերխիոն նոր ակումբում կվաստակի 4 մլն եվրո մեկ տարվա համար։
38-ամյա ֆուտբոլիստը նոր թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Ռամոսն առանց ակումբի է մնացել այն բանից հետո, երբ նրա պայմանագիրը «Սևիլիայի» հետ ավարտվել է անցյալ ամառ: