«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն կիսվել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի կարիերայի մասին իր կարծիքով։
«Արսենը պետք է հասկանա, թե ինչու ստեղծվեց այս իրավիճակը Իսպանիայում։ Նա պետք է համբերատար լինի և չնահանջի: Նա շնորհալի ֆուտբոլիստ է և կարող է իրեն դրսևորել Իսպանիայում»,- Գունկոյի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել Մոսկվայի «Դինամոյից» 2023 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը վնասվածքի պատճառով ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել բասկյան ակումբի կզմում։