«Նոան» Դոհայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում ևս մեկ ստուգողական հանդիպում է անցկացրել։
Հայկական ակումբն այսօր ընկերական հանդիպում անցկացրեց Կատարի բարձրագույն լիգայի «Ալ Ղարաֆա» ակումբի հիմնական և երկրորդ թիմերից կազմավորված մրցակցի դեմ։
Հանդիպումն ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Դուբլ ձևակերպեց Գոնսալո Գրեգորիոն, ևս մեկ գոլով աչքի ընկավ Հովհաննես Համբարձումյանը։