«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էլինգ Հալանդը վերջերս երկարաժամկետ պայմանագիր կնքեց «քաղաքայինների» հետ, որը նախատեսված է մինչև 2034 թվականի ամառը:
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է El Nacional-ը, նորվեգացու գործող պայմանագրում կան կետեր, որոնք կարող են հեշտացնել նրա հեռանալը Անգլիայից: Այդ կետերից մեկը նախատեսում է Հալանդի տեղափոխության հնարավորությունը այն դեպքում, եթե «Մանչեսթեր Սիթին» չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:
«Մանչեսթեր Սիթին» ներկայումս զբաղեցնում է ԱՊԼ-ի 5-րդ տեղը, ինչը նշանակում է, որ նրանք այս պահին դուրս են Չեմպիոնների լիգայի գոտուց:
Նշվում է, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան չի հրաժարվել Հալանդին ձեռք բերլու իր երազանքից։ Հաղորդվում է, որ կատալոնական ակումբի նախագահն ամեն ինչ կանի նորվեգացուն ձեռք բերելու համար, եթե «Մանչեսթեր Սիթին» չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը մանչեսթերյան գրանդի կազմում մասնակցել է 33 հանդիպման դառնալով 25 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։