ՈւԵՖԱ-ն քննարկում է Չեմպիոնների լիգայի կանոնակարգում փոփոխություններ կատարելու հնարավորությունը։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, քննարկվում է մրցաշարի փլեյ-օֆֆում լրացուցիչ ժամանակը բացառելու տարբերակը։
Այս քայլը կնվազեցնի եվրոպական բարձրակարգ թիմերի խաղացողների խաղային րոպեների քանակը: Հարկ է նշել, որ արտագնա գոլերի կանոնների վերացումից հետո Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները բնականաբար ավելի հաճախ սկսեցին տեղափոխվել լրացուցիչ ժամանակ։
Ինչպես հայտնի է, գրանդ ակումբների ներկայացուցիչները պարբերաբար դժգոհում են խաղային ծանրաբեռնված գրաֆիկից։ Այդ ֆոնին մրցաշարերի թիվը շարունակում է աճել (այս ամառ կանցկացվի Աշխարհի ակումբային առաջնությունը՝ պատմության մեջ առաջին անգամ 32 թիմով)։