Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում մրցում էր «Լեգանեսի» հետ։ «Մունիսիպալ դե Բուտարկե» մարզադաշտում կայացած խաղում հաղթանակ գրանցեցին «սերուցքայինները»։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի կազմում գոլ խփեցին Լուկա Մոդրիչը և Էնդրիկը։ Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Խուան Կրուսը։ Հաղթական գոլը խփեց փոխարինման մտած Գոնսալո Տորեսը։
Այսպիսով, «Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ։