Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստուհի Ալիշա Լեմանը համագործակցություն է սկսել իտալական «Tezenis Underwear» ներքնազգեստի բրենդի հետ։
26-ամյա ֆուտբոլիստուհին սոցիալական ցանցերում ներկայացրել է նոր հավաքածուն, որը հատուկ պատրաստվել է Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ։
Ֆուտբոլիստուհին գրառում է կատարել Instagram-ի իր էջում՝ տեղադրելով լուսանկարները․ «Իմ առաջին Սուրբ Վալենտինը Tezenis-ի հետ»։
Ալիշա Լեմանը «Յուվենտուս» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ իր ընկերոջ՝ Դուգլաս Լուիսի հետ միասին, ով նույնպես տեղափոխվել է «Ասթոն Վիլայից»: Այս մրցաշրջանում Լեմանը անցկացրել է 13 հանդիպում Սերիա Ա-ում և խփել 2 գոլ։