Հայաստանի Մ-16 և Մ-19 հավաքականների կազմում հանդես եկած եզրային պաշտպան Դավիթ Սարգսյան համալրել է «Վեստ Արմենիայի» շարքերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արարատ Արմենիա», ԲԿՄԱ և «Միկա» ակումբներում:
Transfermarkt-ը 21-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 հազար եվրո։