Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ակումբի այս ձմեռային տրանսֆերային անցուդարձը։
«Մենք հստակ նպատակ ունեինք. ամեն անգամ, երբ տրանսֆերային պատուհանը բացվում է, ուսումնասիրել հնարավորությունները՝ բարելավելու մեր թիմը ֆուտբոլիստներով, ովքեր կարող են ազդեցություն ունենալ:
Ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով մենք հայտնվեցինք բարդ իրավիճակում և չկարողացանք նոր ձեռքբերումներ կատարել: Մենք հիասթափված ենք այս հարցում, բայց նաև շատ լավ հասկանում ենք, որ մեզ որոշակի ֆուտբոլիստներ են պետք։
Սա հենց այն պրոֆիլն է՝ ֆուտբոլիստ, որը, մեր կարծիքով, կարող է զգալիորեն բարելավել մեր թիմը: Ֆինանսական առումով շատ ուղիներ կան, և մենք պետք է հավատարիմ մնանք այն շրջանակին, որը մեզ հասցրել է հաջողության»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։