«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին շարունակում է վերականգնվել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (1:0) գլխի ստացած վնասվածքից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 20-ամյա խաղացողը դեռ գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո և հետևում է վերականգնման հատուկ ծրագրի: Այդ պատճառով կիսապաշտպանը ստիպված է եղել բաց թողնել երեկ ՝ փետրվարի 4-ին կայացած կատալոնացիների մարզումը։
«Բարսելոնայի» հաջորդ հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ հունավրի 6-ին Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում` «Վալենսիայի» դեմ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։30-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Գավին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։