Բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը վերադառնում է «Ֆուլհեմ»: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 36-ամյա բրազիլացին կես տարվա պայմանագիր կստորագրի լոնդոնյան ակումբի հետ, ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
«Օլիմպիակոսի» հետ պայմանագրի խզումից հետո բրազիլացին ազատ գործակալ է, ուստի պարտադիր չէ, որ նա ակումբին միանա մինչև Պրեմիեր լիգայի ձմեռային տրանսֆերային պատուհանի փակումը:
Նախկինում բրազիլացին «Ֆուլհեմի» կազմում հանդես էր եկել 2022-ից 2024 թվականներին։