Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի պաշտպան Ներմին Զոլոտիչը կարիերան կշարունակի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» կազմում, հայտնում է Transfermarkt-ը։
31-ամյա պաշտպանը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է պորտուգալական «Կասա Պիայում», որտեղ հանդես է գալիս արդեն 5 մրցաշրջան։ Պորտուգալիայի առաջնության այս մրցաշրջանում նա մասնակցել է 7 հանդիպման։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո։
Իր կարիերայի ընթացքում Զոլոտիչը հանդես է եկել նաև բելգիական «Գենտում», բոսնիական «Ժելեզնիչարում» և խորվաթական «Իստրայում»։