«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Պորտուի» կիսապաշտպան Նիկո Գոնսալեսի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։
Խաղացողի տրանսֆերի համար «քաղաքայինները» վճարել են 60 միլիոն եվրո, որից 24 միլիոնը բաժին կհասնի «Բարսելոնային»` «Պորտուի» հետ կնքած պայմանագրի համաձայն։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա խաղացողը «վիշապների» կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։