Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի վերջին խաղում «Չելսին» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Վեստ Հեմի» նկատմամբ (2:1):
Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Ջարոդ Բոուենը՝ 1։0։ «Ազնվականները» 64-րդ րոպեին Պեդրու Նետուի խփած գոլի շնորհիվ նախ հավասարեցրին հաշվի տարբերությունը, ապա «մրճահարների» պաշտպան Աարոն Վան-Բիսակայի ինքնագոլի շնորհիվ հասան հաղթանակի։
Այս խաղից հետո Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 43-ի՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական։ «Վեստ Հեմը» 27 միավորով 15-րդն է։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․