Ֆրանսիացի կիսապաշտպան Մարկո Սևիլյան կարիերան կշարունակի «Վեստ Արմենիայի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆուտբոլիստը Մարսելի «Օլիմպիկի» սան է, իսկ նրա նախորդ թիմ եղել է Ֆրանսիայի հայկական «Արձիվ» ակումբը:
Նշենք, որ Մարկո Սևիլյա-Միլդոնյանը հայկական ծագում ունի, ինչի մասին վկայում է նաև իր հայատառ դաջվածքը՝ ընդմիշտ։