Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը քննադատել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որը կողմ է Սուպերլիգայի մեկնարկին։
«Մենք պետք է շատ հստակ նշենք, թե ով է կանգնած այս ամենի հետևում: Շատերը չեն ուզում ասել, որ դա Ֆլորենտինո Պերեսն է։ Մենք պետք է ցույց տանք նրա իրական դեմքը։ Չի կարելի Պերեսի նման խոսել ֆուտբոլը փրկելու մասին և երեք տարվա ընթացքում երրորդ ձևաչափ առաջարկել։ Կամ վերցրեք նրանց առաջարկած հեռարձակման մոդելը: Սկզբում բոլորն ասում են, որ ամեն ինչ անվճար է լինելու, հետո ասում են, որ հիբրիդ է լինելու, իսկ հետո, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչի մասին են խոսում։
Դա նման է կրկեսի: Պատկերացրեք՝ անվճար ֆուտբոլ մեկ շաբաթով։ Իսկ հանգստյան օրերին ներքին առաջնության հանդիպումներ են լինում, որոնց համար պետք է վճարել։ Ազդեցությունը կործանարար կլինի։ «Ռեալը» կարծես թե իր առջև խնդիր է դրել ոչնչացնել ֆուտբոլը, այլ ոչ թե փրկել այն»,- ասել է Տեբասը El Pais-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Սուպերլիգայի ստեղծման գաղափարին այս պահին միայն կող եմ քվեարկել Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան»։