Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Բարսելոնա» — «Ալավես» (0:0, դեռևս ընթացող) խաղի մեկնարկում յուրօրինակ դրվագ է գրանցվել։
Կատալոնացիների 17-ամյա հարձակվող Լամին Յամալը սեփական կիսադաշտից գեղեցիկ անցում է ձեռնարկել, որի ընթացքում մի քանի անգամ ցուցադրել է տեխնիկական բարձր պատրաստվածությունը։
Դրանից հետո իսպանացին փոխանցում է կատարել Ռաֆինյային, որը չի կարողացել դիպուկ եզրափակել այն։