Լեհաստանի առաջնության 19-րդ տուրում Վարշավայի «Լեգիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Կելցի «Կորոնայի» հետ (1։1)։
Վարշավան ներկայացնող ակումբը հանդիպման 22-րդ րոպեից մնաց տասը հոգով՝ խաղադաշտից հեռացվեց տանտերեի պաշտպան Ռոյոյա Մորիշիտան։
Հայաստանի ազգային հավաքկանի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը պաշտոնական խաղերում նշեց նորամուտ «Լեգիայի» կազմում և խաղադատում անցկացրեց 62 րոպե։
Այս խաղից հետո «Լեգիան» վաստակած միավորների քանակը հասցրեց 33-ի և շարունակում է ընթանալ 4-րդ հորիզոնականում։ «Կորոնան» 19 միավորով 16-րդն է։
Լեհաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ ստորև․