Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև տրանսֆերային Կլասիկո է ձևավորվել՝ Պրեմիեր լիգայի աստղի համար։ Այս մասին հայտնում է El Gol Digital-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական հսկաների թիրախում է հայտնվել «Չելսիի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը։
Նշվում է, որ երկու ակումբներն էլ պատրաստ են խաղացողների փոխանակում առաջարկել արգենտինացու համար։ Այսպիսով, մադրիդյան թիմը պատրաստ է «Չելսիին» առաջարկել Օրելիեն Չուամենիին, իսկ կատալոնացիները՝ Ֆրենկի դե Յոնգին։
Հարկ է նշել, որ Էնցո Ֆերնանդեշը երկարաժամկետ պայմանագիր ունի «Չելսիի» հետ՝ մինչև 2032 թվականի կեսերը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «ազնվականների» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։