ՊՍԺ-ի 29-ամյա եզրային հարձակվող Մարկո Ասենսիոն տեղափոխվում է «Ասթոն Վիլա»։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ՊՍԺ-ն և «Ասթոն Վիլան» ամբողջությամբ համաձայնեցրել են վեցամսյա վարձակալության պայմանագիրը՝ առանց հետագա գնման իրավունքի։
Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը այսօր՝ փետրվարի 2-ին, կմեկնի Անգլիա՝ բուժզննում անցնելու համար։
Քանի որ պայմանագրում գնման տարբերակ չկա, փարիզյան ակումբը չի բացառում, որ ֆուտբոլիստը ամռանը կվերադառնա թիմ։
Ասենսիոն պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ 2023 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 16 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։