«Հերենվենի» գլխավոր մարզիչ Ռոբին վան Պերսին արձագանքել է Նիդեռլանդների առաջնության 21-րդ տուրի խաղում «Ֆորտունայի» դեմ բաց թողած հաղթանակին (2:2):
«Հերենվենը» մինչև 90-րդ րոպեն հաղթում էր 2:1 հաշվով, սակայն «Ֆորտունան» հավասարեցրեց հաշիվը։ Վան Պերսիի թիմը գոլ ընդունեց այն պահին, երբ մրցակիցը դաշտում ուներ 12 խաղացող։ Մրցավարները չնկատեցին, որ փոխարինման ժամանակ մեկ ֆուտբոլիստ դաշտից դուրս չէր եկել։ Մի քանի րոպե անց հյուրերը հավասարեցրին հաշիվը անկյունայինի խաղարկումից հետո։
«Նրանք մեր դեմ մեկ րոպե խաղացին տասներկու հոգով։ Դա բերեց մի պահի, որը վերջում հանգեցրեց անկյունայինի։
Ես իսկապես տարօրինակ եմ համարում, որ սա տեղի է ունենում այս մակարդակում։ Սա սխալ է, որը պարզապես չեք կարող թույլ տալ, չէ՞, որ այս մակարդակում կարող է լինել տասներկուսի դեմ տասնմեկ մեկ րոպե շարունակ։
Ես դա իսկապես անհավանական եմ համարում։ Մենք չենք պատրաստվում դժվարացնել Նիդեռլանդների Ֆուտբոլային միության կյանքը, բայց սա ուղղակի չպետք է լինի»,- վան Պերսիի խոսքերն է փոխանցում NOS.nl-ը։