Էյդեն Հեյվենը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Արսենալից»: 18-ամյա կենտրոնական պաշտպանը մանկունիանցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Նշվում է, որ ֆուտբոլիստն անմիջապես կմիանա «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էյդան Հեյվենը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ։
«Մենք ուրախ ենք, որ Էյդենը միացել է «Մանչեսթեր Յունայթեդին»: Նա արդեն չափազանց տաղանդավոր պաշտպան է, ով պատրաստ է միանալ մեր առաջին թիմին՝ առավելագույնի հասցնելու իր ներուժը»,- ասել է ակումբի տեխնիկական տնօրենը։