«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերն ասել է, որ ժամանակին երկրպագել է ՄՅՈՒ-ին և Ուեյն Ռունիին։
«Հիանալի է վերադառնալ «Օլդ Թրաֆորդ»: Մանկուց գնում էի այնտեղ՝ հանդիպումներ դիտելու։
Ո՞ր ֆուտբոլիստին եմ երկրպագել․․․ Ռունիին:
Ակնհայտ է, որ ես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու էի, և նա, հավանաբար, լավագույն ֆուտբոլիստն էր այն ժամանակ»,- մեջբերում է «Չելսիի» կիսապաշտպանին Goal-ը։