Մարկուս Ռեշֆորդը կարող է վարձավճարով տեղափոխվել «Աստոն Վիլա»: Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, մարզիչ Ունայ Էմերին հավանություն է տվել գործարքին:
Նշվում է, որ հարձակվողի հետ պայմանագիր կնքելու տարբերակը «թանկ և բարդ» է, սակայն ակումբն արդեն կապի մեջ է Ռեշֆորդի ներկայացուցիչների հետ։
Բանակցությունները շարունակվում են։
Ռեշֆորդը 7 հանդիպում անընդմեջ դուրս է մնացել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից։