«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ 33-ամյա բելգիացի ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Մանչեսթերում և մտադիր է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը։
Այս մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում։
Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։