Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու մասին։
«Ես գովեցի թիմին, մենք ութ լավ հանդիպում անցկացրինք: Դա հիանալի մրցավազք էր․ պարզապես նայեք աղյուսակին, որտեղ մի քանի հիանալի թիմեր դուրս են մնացել լավագույն ութնյակից: Տղաներն անհավանական բան արեցին։
Այժմ մեր նպատակն է հնարավորինս հեռուն գնալ Չեմպիոնների լիգայում և այլ մրցաշարերում, թեև կան մրցակիցներ, ովքեր ցանկանում են հասնել նույնին:
Մենք մեծ հավակնություններ ունենք, ցանկանում ենք շարունակել նույն ոգով»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։