Իտալական «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու մասին։ Լիգայի փուլում «Ատալանտան» զբաղեցրել է 9-րդ տեղը:
«Մենք դուրս ենք եկել հաջորդ փուլ և նորից կլսենք Չեմպիոնների լիգայի օրհներգը. դա տոն է Բերգամոյի բնակիչների համար:
Մենք պետք է հպարտ լինենք և գոհ լինենք: Եթե ինձ հարցնեք՝ հաղթելո՞ւ ենք Չեմպիոնների լիգան, դա այլ հարց է, բայց մենք ուրախ սրտով ենք առաջ գնում։
Եթե դուք իսկապես ուզում եք, որ ես նշեմ մեր նպատակը, ես կասեմ՝ մեր նպատակն է հաղթել Չեմպիոնների լիգան և Ա Սերիան»: Եվ ես հուսով եմ, որ այս պատասխանը ձեզ կուրախացնի»,- Գասպերինիի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։