Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակը։
Թեկնածուների թվում են․
Ֆիլ Ֆոդենը (Մանչեսթեր Սիթի), Ալեքսանդր Իսակը (Նյուքասլ), Կոդի Գակպոն (Լիվերպուլ), Դին Հեյսենը, Ջասթին Կլյուվերտը (երկուսն էլ՝ Բորնմուտ), Ժան Ֆիլիպ Մաետան («Քրիսթալ Փելաս), Բրայան Մբումոն (Բրենտֆորդ):
23 տուրից հետո Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը «Լիվերպուլն» է, որը վաստակել է 53 միավոր։