«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Պեդրին նոր պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ։
Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսը։ Պեդրին 22 տարեկան է և այս մրցաշրջանում արդեն 32 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում բոլոր պաշտոնական մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Իսպանացու նախորդ պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ էր մինչև հաջորդ ամառը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ավելի վաղ երկարաձգել էր պայմանագիրը ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ մինչև 2031 թվականը։