Իտալացի մարզական ֆունկցիոներ Ջովանի Մանան հայտնել է, որ 2024 թվականի սկզբին «Յուվենտուսը» դիտարկում էր Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին գնելու հնարավորությունը։
«Ճիշտ է` Սպերցյանը կարող էր հայտնվել «Յուվենտուսում», երբ ես աշխատում էի այնտեղ, մենք դիտարկում էինք նրա թեկնածությունը»,- ասել է Մանան RB Sport-ի հետ զրուցում։
Մանան ներկայումս «Նապոլիի» մարզական տնօրենն է։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 25 հանդիպման` դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։