«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում հաղթելու իր թիմի հնարավորությունների մասին։
«Կարո՞ղ ենք հաղթել Չեմպիոնների լիգան: Այս պահին, ոչ, ես այդպես չեմ կարծում: Այդ տարի, երբ մենք հաղթեցինք, ես վստահ էի հաղթանակի մեջ։ Ես պրագմատիկ եմ, իրականությունն իրականություն է։ Նրանք [«Ռեալը» և «Բավարիան] ավելի մեծ փորձ ունեն, քան մենք»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում City Xtra-ն։
Նշենք, որ «քաղաքայինները» դժվարությամբ վաստակեցին անցումային հանդիպման ուղեգիր՝ լիգայի փուլի վերջին տուրում հաղթելով «Բրյուգեին» (3:1): Անգլիայի գործող չեմպիոնները պետք է 1/8-րդ եզրափակչի ուղեգրի համար պայքարեն «Բավարիայի» կամ Մադրիդի «Ռեալի» հետ։