«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը բացատրել է, թե ինչով է պայմանավորված փոխարինումներից հետո իր դժգոհությունը։
«Ես ուզում եմ անընդհատ խաղալ: Այո, ես զայրացած եմ, բայց հարգում եմ փոխարինողներին։ Ակնհայտ է, որ նրանք նույնպես ցանկանում են խաղադաշտ դուրս գալ: Ես զայրույթ եմ զգում միայն հեռանալու պահին, մինչդեռ հիանալի հասկանում եմ, որ գլխավորը թիմն է»,- «Ատալանտայի» հետ հանդիպման լավագույն խաղացող ճանաչված Յամալի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ 17-ամյա աստղին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին տուրի «Ատալանտայի» դեմ խաղում (2:2): Երկրորդ խաղակեսի 6-րդ րոպեին Հանս-Դիտեր Ֆլիկը փոխարինեց պատանուն, ինչը նրան բարկացրեց: